|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ Սիրիայի մի շարք քաղաքների, այդ թվում` Դամասկոսի, Հալեպի եւ Համայի փողոցները դարձյալ լեցուն են եղել ցուցարարներով: Այս անգամ փողոց են դուրս եկել նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցները: Լսվել են «Ժողովուրդն Ասադի հետ է», «Աստված, Սիրիա, Բաշար եւ վերջ», «Խռովարարներին` ոչ» եւ այլ բացականչություններ:
Ըստ սիրիական պետական հեռուստաընկերության` որոշ կանայք իրենց վրա գրել են` «Սիրահարված ենք Բաշարին»: Ցուցարարներից ոմանք էլ նշել են, որ տեղի ունեցած բախումները «թակարդ են»` ուղղված Սիրիայի միասնականությունը կոտրելուն:
Հիշեցնենք, որ նախագահ Ասադը մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաները մեղմելու նպատակով մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել: Նա երեկ ընդունել է կառավարության հրաժարականը, եւ ակնկալվում է, որ նոր կառավարության ձեւավորման ընթացքում հաշվի կառնվեն նաեւ ցուցարարների պահանջները:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։