կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-28 19:59
Հասարակություն

Ովքեր ստացան վաստակավոր արտիստի կոչումը

Ովքեր ստացան վաստակավոր արտիստի կոչումը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:Նախագահ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ պետական պարգևներ եւ կոչումներ է շնորհել մի խումբ անձանց։
Մասնավորապես, վաստակավոր արտիստի պատվավոր կոչում են ստացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Սյուզաննա Փիրումյանը (պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), երգիչ Ռազմիկ Ամյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), Երգչուհի Էմմա Պետրոսյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), Գեորգի Ռաֆաելի Մանգասարյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),օպերային երգչուհի Իրինա Զավենի Զաքյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար),Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատի-կական թատրոնի դերասանուհի Մելանիա Գեւորգի Բարսեղյանը (թատերարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար):