կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 12:15
Հասարակություն

Պետք է կրճատել գործուղումների քանակը. Հովիկ Աբրահամյան

Պետք է կրճատել գործուղումների քանակը. Հովիկ Աբրահամյան

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց` փոփոխություններ կատարել բյուջետային եռամսյակային հատկացումներում՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված ծախսային հոդվածի տարեկան գումարից 60 մլն դրամը տեղափոխելով առաջին կիսամյակ։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ փոփոխման ենթակա չէ այդ հոդվածով նախատեսված տարեկան ծախսային մեծությունը։ Նա ասաց նաև, որ առաջարկը պայմանավորված է առաջին կիսամյակում նախատեսված ծախսերի լիարժեք կատարմամբ:

 

Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Միրումյանի ասածին և կառավարության գործուղումներին, շեշտեց, որ պետք է կրճատել դրանց քանակը։ Ըստ նրա` պետք է քննարկել և գնալ միայն կարևոր գործուղումների: Վարչապետը նշեց` եթե գործուղումը պակաս կարևոր է, ուրեմն պետք է մերժել այն: