Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը կոչ է արել Թուրքիան անցյալում` վատ վերաբերմունքի պատճառով լքած ազգային փոքրամասնություններին` վերադառնալ, նաեւ նրանց վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ է խոստացել: Սակայն ազգային փորքամասնությունները կասկածում են, որ դրանց կոնկրետ քայլեր կհետեւեն. ըստ Regnum-ի` տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը:
Թերթը գրում է, որ վերջին հարյուրամյակում փոքրամասնությունները ենթարկվել են ջարդերի, սպանությունների, արտաքսման, բռնագրավվել է նրանց գույք:
Ստամբուլի երբեմնի մեծ հունական համայնքի Apoyevmatini թերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Վասիլիադիսը ասել է, որ Էրդողանն էլ էր ուղղափառ հույներին Թուրքիա վերադառնալու կոչ անում: «Ես հոգնել են նույն բանն անընդհատ կրկնելուց: Հաճելի է հնչում, երբ ասում են, որ Թուրքիան լքածները պետք է վերադառնան: Սակայն նրանց 90 տոկոսը հեռացել է կյանքից, այնպես որ` քիչ հավանական է, որ նրանք կկարողանան վերադառնալ»,- ասել է նա:
Իսկ հայկական համայնքի ներկայացուցիչ Գարո Ռայլանի խոսքերով` իրենք «նման ռոմանտիկ զանգեր» բազմիցս են լսել: Ըստ նրա` պետությունն ունի «դոմինանտ էթնիկ խմբի» պաշտոնական գաղափարը եւ իր քաղաքացիներին հավասար մակարդակի վրա չի դնում, ընդհակառակը` իր քաղաքացի հայերին մշտապես դիտարկել է որպես Հայաստանի հետ հարաբերություններում ճնշման գործիք: