կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-12 11:11
Աշխարհ

ԱՄՆ Հայ Դատը կոչ է անում զանգահարել կոնգրեսականներին՝ հայանպաստ բանաձևերին աջակցելու համար

ԱՄՆ Հայ Դատը կոչ է անում զանգահարել կոնգրեսականներին՝ հայանպաստ բանաձևերին աջակցելու համար
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախի ու Հայաստանի խաղաղությունը պահպանելու, նրանց բարգավաճմանը նպաստելու և Ցեղասպանության ճանաչման բանաձևին հովանավորներ ապահովելու նպատակով մարտ 15-16-ին Վաշինգտոնում կկայանան քաղաքական մի շարք հանդիպումներ, որոնց կմասնակցեն ԱՄՆ նահանգներից մայրաքաղաք ժամանած Հայ Դատի համակիրներ։

«Ասպարեզ»-ի տեղեկացմամբ՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը կոչ է անում ամերիկահայությանը՝ մարտի 14-ին՝ հանդիպումների նախօրեին, զանգահարել կոնգրեսականներին՝ շեշտելով հայանպաստ բանաձևերի վավերացման կարևորությունը։

Մանրամասները՝ «Ասպարեզ»-ում: