|
Փոխարժեքներ
01 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Մարմնամարզության Հայաստանի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ մտան աղջիկները:
Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը, ով հավաքեց 47,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գայանե Սիրականյանը՝ 47,2 միավորով: Մրցանակային երրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է՝ 43,7 միավորով:
«Մենք արդեն ունենք մեր հավաքական թիմերը, սակայն առաջնություն հետո կվերանայենք, կարող է և փոփոխություն լինի: Առաջիկայում պլանավորում են մասնակցել մեկ մրցաշարի Վրաստանի Բաթումի քաղաքում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասալ է սպորտային մարմնամարզության աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չատրջյանը:
Հայաստանի առաջնության մասնակցում ` 23 աղջիկ` Երևանից, Գյումրուց և Էջմիածնից: Մարտի 11-ին կկայանա աղջիկների եզրափակիչը՝ առանձին գործիքների վրա: