կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-08 11:15
Հասարակություն

Կնոջը կարելի է լռեցնել միայն համբույրով. Միքայել Պողոսյան

Կնոջը կարելի է լռեցնել միայն համբույրով. Միքայել Պողոսյան

Այսօր Կանանց միջազգային օրն է: Կինը դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանի մոտ ասոցացվում է մայրության, պտղաբերության հետ, մուսայի արտացոլում է, հատկապես` ստեղծագործող տղամարդու համար: Ըստ նրա`  կնոջը կարելի է լռեցնել միայն համբույրով:

«Ես ինքս ինձնով եմ նվեր այն կանանց համար, որոնց ես եմ ընտրում: Այս օրերին ես լուրջ մտածում եմ` ինչ նվիրեմ: Ինձ համար նվեր տալը լուրջ և բարդ խնդիր է, որովհետև միշտ չեմ կարողանում նվիրել այն, ինչ երևակայում և ցանկանում եմ: Համենայն դեպս, երբ նվեր եմ անում և ստացվում է, ես ինքս ինձնից շատ գոհ եմ լինում»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Նա հայ կնոջը կուզեր տեսնել տատիկների իմաստությամբ: «Նրանք պետք է գիտակցեն, որ այն տղամարդը, որոնց ընտրում են, իրենց Աստվածը պետք է լինի, դա կարգին ընտանիք ստեղծելու միակ պայմանն է: Բնականաբար, ուրիշ խնդիր է, թե տղամարդն ինչպես պետք է վերաբերվի կնոջը, բայց երբ կինը նման միտում ունի և գիտակցում է, որ երջանկությունը դրա մեջ է, ես նրանց իմաստուն կին եմ համարում: Կուզեմ` իմաստուն կանայք ավելանան, քանի որ նրանք են մեր իրականության շարժիչ ուժը»,- ասաց դերասանը: