| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Անի պլազա» հյուանոցում հավաքված իր համախոհներին հայտարարեց, որ իրենք ստեղծել են նոր Հայաստանի քաղաքացիական ազգային շարժում:
Նրա խոսքով` պետք է հետևողական քայլերով ձևավորել կազմակերպված ժողովրդական միավորումներ, Սփյուռքում և Հայաստանում ստեղծել նմանատիպ խմբեր, կառույցներ: «Պայքարը լինելու է բազմակողմանի, ցանկացած միջազգայի ամբիոնից ժողովրդի ձայնը պետք է լսվի»,- հայտարարեց նա:
Հովհաննիսյանը կոչ արեց հավաքվածներին իրար չքարկոծել և չհիասթափվել: «Ժողովրդի պայքարը դեռ ավարտված չէ, ամեն մի քայլ պետք է ճշգրիտ հաշվարկված լինի, Ժողովուրդը կասեր՝ յոթ չափել, մեկ կտրել: Սա պետք է լինի մեր հետագա գործողությունների հիմքը»,- ասաց նա և հավելեց, որ չպետք է երբեք վարչակարգը փոխել արյամբ:
«Միայն թե չհիասթափվեք, միայն թե մեղավոր չփնտրեք»,- հորդորեց նա` հերթական անգամ հավելելով, որ իրենք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ապրիլի 22-27-ը նախատեսվում են մարզային ժողովներ, իսկ մայիսի 9-ին` հանրահավաք Ազատության հրապարակում: