կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 20:36
Սպորտ

«Արարատ»-ը պարտվեց ռուսական թիմին

«Արարատ»-ը  պարտվեց ռուսական թիմին

Փետրվարի 8-ին Սոչիում մեկնարկած երկրորդ ուսումնամարզական հավաքի առաջին խաղում «Արարատ»-ը  նվազագույն հաշվով պարտվեց «Աֆիպս»-ին, որը Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբի «Հարավ» գոտու մրցաշարում երկրորդ տեղում է ընթանում:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ միակ գոլը ռուսական թիմը խփեց երկրորդ խաղակեսի միջնամասում:

«Արարատ»-ը հանդես եկավ հետևյալ կազմով.

Արամ Հայրապետյան, Արարատ Պողոսյան, Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս, Ռաֆֆի Կայա (Վահե Մարտիրոսյան), Դավիթ Գրիգորյան (Արայիկ Մկրտչյան), Գորիկ Խաչատրյան, Կարլո Չուեկա (Մոյսես Օրոզկո), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա, Ալեքսանդր Ռակիչ:

Նշենք, որ հանդիպմանը չմասնակցեցին պաշտպան Սեյեդ Հոսեյն Հոսեյնին և կիսապաշտպաններ Ամիրի Շոեյբը, Սաման Աղազամանին ու Նիկոլաս Պրոեսմանը, որոնք  թիմին կմիանան այսօր:

Սոչիում «Արարատը» ևս երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնի` փետրվարի 15-ին և 19-ին:

 

«Արարատ» ՖԱ պաշտոնական կայք