| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարձակալական հիմունքներով համատեղությամբ միևնույն հասցեում բնակվող և որպես մեկ բնակիչ բաժանորդ հանդիսացող քաղաքացիների` ԱՀ Կառավարության 2020թ. դեկտեմբերի 1-ի N 626-Ն որոշման մեջ սահմանված՝ Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառման 5-րդ կետի շահառուների փոխհատուցումը կատարվում է նշված հասցե ստուգայց կատարելուց և դիմումը ստորագրելուց հետո։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Փետրվար, մարտ, ապրիլ ամիսների շահառու քաղաքացիներին հասանելիք գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները՝ օրերի հաշվարկով (եթե շահառուն գրանցվել է փետրվարից հետո կամ մինչև մայիսի 1-ը խզել է պայմանագիրը), փոխանցվում է շահառուի անձնագրին կամ ներկայացված Արցախբանկի հաշվեհամարին 7-10 օրյա ժամկետում:
Քաղաքացիները հասցե փոխելու դեպքում պետք է ներկայանան նախարարություն յոթնօրյա ժամկետում: Նոր անձնագիր ստանալու դեպքում էլ պատճենը պետք է բերել, որպեսզի գումարը ստանալուց խնդիրներ չառաջանան:
Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք կապվել՝ 047 97 77 91։