|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մեզ հասած տեղեկություններով` «12» հեռուստաընկերությունը շուտով կդադարի գործել իբրեւ առանձին միավոր, այն կընդգրկվի «Արմենիա» հոլդինգի կազմում եւ կդառնա զուտ սպորտային ուղղվածության հեռուստաալիք:
Որոշ լուրերի համաձայն` հեռուստաընկերության անձնակազմի շրջանում արդեն տագնապ է սկսվել. շատերը մտավախություն ունեն, որ շուտով գործազուրկ կդառնան:
Շրջանառվող լուրերի իսկության մեջ հավաստիանալու համար կապ հաստատեցինք հեռուստաընկերության սեփականատեր Արման Սահակյանի հետ: «Ոչ մի բան չի կատարվում, մեզ համար հանգիստ աշխատում ենք, դա ապատեղեկատվություն է»,- ի պատասխան yerkir.am-ի թղթակցի հարցի` ասաց նա:
Սակայն, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում: