|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, Սևաստոպոլում: Ջրահեղձ եղած մարզուհիներն են՝ 1986 թվականին ծնված Մոսկվայի բնակիչ Ֆատիմա Ժագուպովան, և 1992 թվականին ծնված Մուրմանսկի բնակիչ Էլինա Գիսմեևան:
Ժագուպովան թեքվոնդոյի աշխարհի գործող չեմպիոն էր, իսկ Գիսմեևան՝ փոխչեմպիոն: Ըստ ականատեսների՝ նրանցից մեկը ցանկացել է լողալ փոթորկված ծովում և կամրջակից ցատկել է ջուրը: Հզոր ալիքն անմիջապես շպրտել է նրան և հարվածել կամրջակի կոնստրուկցիաներին:
Երկրորդ մարզուհին փորձել է օգնության հասնել, բայց փորձն անհաջող է ստացվել: Նա ևս հայտնվել է փոթորկված ծովի ալիքներում: Աղջիկներին փորձել են փրկել պարանների միջոցով, սակայն նրանք չեն հասցրել բռնվել դրանցից: