Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն «Արմենպրեսին»-ին տված հարցազրույցում պատասխանել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի՝ ԱԱԾ-ի վերաբերյալ հայտարարություններին:
-Պարոն Հակոբյան, վերջին օրերին լրատվամիջոցներում քննարկվում է 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ով իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում՝ դրանցում մեղադրելով ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին:
-Նման հայտարարության տարածումը և արծարծումը լրատվամիջոցներում լրացուցիչ փաստարկ է հօգուտ այն բանի, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը կայացած իրողություն է: Բայց խոսքի ազատությունը առաջին հերթին պատասխանատվություն և գիտակցական վերաբերմունք է պահանջում: Այն ոչ մեկին, մանավանդ իրեն քաղաքական գործիչ համարող անձին, իրավունք չի տալիս էժանագին քաղաքական վարկանիշ ձեռք բերելու համար զրպարտանքներ ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպային, դրանով իսկ փորձելով հարվածել ոչ միայն երկարամյա անբասիր աշխատանքային փորձառություն և հեղինակություն ունեցող պաշտոնյային, այլև ուղղակիորեն՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը:
-Շանթ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին մեղադրում է միաժամանակ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը:
-Սա տարածված և պարզունակ քաղաքական տեխնոլոգիա է, որին բանտարկյալը արդեն մի քանի անգամ դիմել է: Համոզված եմ, որ որևէ մեկը լրջորեն չի վերաբերվում այս «մեղադրանքներին» : Փոխարենը հայտարարությունը կարող է ծառայել միայն մի նպատակի: Այն միջոց է հանրությանը հիշեցնել իր գոյության մասին, արհեստականորեն մեծացնել իր անձի նշանակությունը՝ հասցնելով հիրավի միջազգային դերակատարության և մասշտաբների : Պատկերացրեք՝ ով է բանտարկյալը, որ նրա գոյությունը «վտանգ է ներկայացնում» ՀՀ ԱԱԾ-ի համար, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը սպառնում է կազմակերպել նրա ֆիզիկական ոչնչացման օպերացիան: Սա անհեթեթ բարբաջանք է, հիվանդ երևակայության արգասիք և կրկնում եմ՝ ՀՀ ԱԱԾ-ն վարկաբեկելու փորձ :
Վստահ եմ՝ այս «հնարքը» հակառակ ազդեցություն ունեցավ. բացահայտեց նրա իրական էությունը և նպատակները: Ընդհանրապես, նման պահվածքը պետք է ազդանշան լինի թե՛ իր համակիրների և թե ՛ լայն հասարակայնության համար : Ազգային գաղափարներով հանդես եկող անձնավորությունը, պատրաստ է իր քաղաքական իմիջի համար խաղարկել սեփական երկրի հեղինակութունը: Միաժամանակ ինձ համար տարօրինակ է, որ որոշ լրատվամիջոցներ նման անհեթեթ հայտարարությունները չափազանց մեծ ուշադրության են արժանացնում՝ ակամայից ջուր լցնելով ՀՀ անվտանգության հիմքերը պաշտպանող պետական կարևորագույն կառույցներից մեկը վարկաբեկելու փորձ կատարողների ջրաղացին :
Շարունակությունը՝ այստեղ