կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-13 09:57
Իրավական

Գորիկ Հակոբյանը հաշված օրերից կհեռանա պաշտոնից. «ՉԻ»

Գորիկ Հակոբյանը հաշված օրերից կհեռանա պաշտոնից. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Փետրվարին լրանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի նոյեմբերից, ասել է թե՝ շուրջ 12 տարի է, ինչ Գորիկ Հակոբյանը նույն գործին է: Փետրվարին, սակայն, վերջինս հաստատպես հրաժեշտ կտա իր պաշտոնին: Հակոբյանի մերձավոր շրջապատից հատկապես վերջին տարիների ընթացքում անընդհատ լուրեր էին շրջանառվում, թե Հակոբյանը հոգնել է աշխատանքից եւ մի քանի անգամ ակնարկել է հանգստի անցնելու իր ցանկության մասին:

Սակայն վերջին դեպքում՝ Սերժ Սարգսյանն ինքն է խնդրել-հորդորել Հակոբյանին՝ շարունակել պաշտոնավարել: Կարծիք կա, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն գտնում այն մարդուն, որ կկարողանա փոխարինել Հակոբյանին: Ու չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն (փետրվարի 16-ը վերջնաժամկետն է), այնուամենայնիվ, այս պահին դեռեւս անուններ չեն շրջանառվում: Դեռեւս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում