|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առողջական խնդիրներ ունի և հավանաբար հրաժարական կտա: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ երեկ այս մասին լուրեր էին շրջում ՀՀԿ-ում:
Ըստ այդմ, Հակոբյանն օրերս է վերադարձել արտերկրից, որտեղ գնացել էր բուժում ստանալու, և որոշել է դիմում գրել ու անցնել թոշակի: Սակայն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը հետաձգել մինչև ապրիլի 9-ը՝ Ս. Սարգսյանի երդմնակալության օրը, քանի որ որոշվել է, որ մինչև այդ ոչ մի փոփոխություն չի կատարվելու կառավարության կազմում: Իսկ մինչ այդ Հակոբյանը կշարունակի իր բուժումը, նաև՝ արտերկրում: