|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Սպարտակ»-ի նախկին ֆուտբոլիստ Վալերի Ռեյնգոլդը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տված հարցազրույցը «Sport-exppres»-ին: Ռեյնգոլդը հայտարարել է, որ Արաս Օզբիլիսը պետք է խստագույնս պատժվի, և նրա հեռացումը «Սպարտակ»-ին ոչ մի վնաս չի տա:
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հիմնական խնդիրը ֆուտբոլ խաղալն է, այլ ոչ թե լեզվին տալը: Եթե Արասն իսկապես խնդիր ունի մարզչի հետ, նա պարտավոր էր անձամբ մոտենալ և խոսել նրա հետ: Խոսեր անձամբ և նրան հայտներ իր անհամաձայնությունն ու բողոքները, հատկապես, որ, իմ կարծիքով, Յակինը ոչ մի բանում մեղավոր չէ: Օզբիլիսն ուներ ծանր վնասվածք, որի համար նա երկար ժամանակ բուժվում էր: Տեսնելով ֆուտբոլիստին մարզումների ժամանակ` շվեյցարացի մասնագետը հասկացել է, որ կիսապաշտպանն առայժմ ենթակա չէ խաղալու և նրան ուղարկել է 2-րդ թիմ, որտեղ վերականգնումն ավելի արագ կլիներ: Սա բացարձակ նորմալ է և մտնում է մարզչի իրավասությունների մեջ: Նույնիսկ եթե Օզբիլիսը ոչ մի նման բան չի ասել, և ինչ-որ մեկի կողմից դա կազմակերպված է, ֆուտբոլիստի մեղքերը դրանից են պակասում: Կարծում եմ, որ նա ատրճանակի ճնշման տակ չի տվել հարցազրույցը, և հայ կիսապաշտպանի հեռանալը թիմում ոչնչի վրա չի ազդի»,- հաղորդում է «Известия»-ն: