կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 17:53
Տարածաշրջան

Ոճրագործ. աշխարհահռչակ լեզվաբանը՝ Էրդողանին

Ոճրագործ. աշխարհահռչակ լեզվաբանը՝ Էրդողանին

Ամերիկացի աշխարհահռչակ լեզվաբան Նոամ Չոմսկին Al Jazzera-ի եթերում Թուրքիայի նախագահ Էրդողանին «ոճրագործ» է անվանել:

Ինչպե սեղեկացնում է Diken-ը, խոսելով քրդերի դեմ Էրդողանի գործողությունների մասին՝ Չոմսին ասել է. «Կասկած չկա, որ Էրդողանը քրդերի վրա հարձակումներ է իրականացնում, անվերջ ճնշումներ է գործադրում: Թե դուք այդ երևույթն ի՞նչ կանվանեք, ես «ոչրագործ» եմ անվանում»:

Հիշեցնենք, որ  Չոմսկին մերժել էր Էրդողանի` Թուրքիա այցելելու  և տեղում իրավիճակին ծանոթանալու հրավերը:

Էրդողանը աշխարհահռչակ գիտնականին ուղղված նման առաջարկով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Չոմսկին միացել էր օրերս 1128 թուրք գիտնականների կողմից ստորագրված համատեղ հայտարարությանը, որով կոչ էին անում վերջ տալ հակաքրդական գործողություններին: