| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն նախընտրական արշավի շրջանակներում ելույթ է ունեցել Քըրքլարելիում:
Ըստ Hurriyet-ի՝ Քըլըչթարօղլուն անդրադարձել է համացանցում հայտնված ձայնագրությանը, որում Էրդողանը արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինին հրամայում է, որպեսզի դատարանը կատարի իր կայացրած որոշումը:
«Վարչապետ կոչվածը արդարադատության նախարարին հրաման տալու համար այդ աթոռին չի նստում: Դա գողությունից էլ ամոթալի երեւույթ է: Սա իրավունքի և արդարություն ոճիր է նշանակում: Նա ոճրագործ է՝ օրենքի ոճրագործ: Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես այդքան ծանր խոսքեր ասում: Ասացեք՝ խնդրեմ՝ օրենքի ոճրագործ չէ՞ այս մարդը: Արդարության ոճրագործ չէ՞: Ոճրագործից վարչապետ կարո՞ղ է դուրս գալ: Գողից վարչապետ կարո՞ղ է դուրս գալ: Դեռ առանց ամաչելու ժողովրդի առջեւ է կանգնում: Ինձ հետաքրքիր է՝ հիմա ի՞նչ է ասելու ա'յդ ձայնագրության մասին: Նա պետք է այդ աթոռին չնստի: Ձեզ ի՞նչ էի ասել՝ ստախոսից վարչապետ դուրս չի գալիս: Բացի այդ`, չի բացառվում նաև, որ նրա դեմ մահափորձ արվի: Հիշում ե՞ք, երբ Թոքաթում նրա մեքենայի վրա էին կրակել»,- ասել է Քըլըչթարօղլուն: