Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 20-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 8-րդ կմ-ում բախվել են «Газель» մակնիշի 34RD797 պ/հ (վարորդ Թ. Մ., ծնվ. 1979թ.) և «ВАЗ-2106» մակնիշի 34 LD 996 պ/հ (վարորդ Ե. Հ., ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները:
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ Ե. Հ.-ը և ուղևորներ` 1989 թ. ծնված Ս. Ն.-ը և 1991 թ. ծնված Մ. Դ.-ը տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ս. Ն.-ը մահացել է: