կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 09:39
Հասարակություն

Բացվել է Քըրք Քրքորյանի կտակը. «Ժողովուրդ»

Բացվել է Քըրք Քրքորյանի կտակը. «Ժողովուրդ»

«Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ նա կտակել Է վաճառել իր ամբողջ ունեցվածքը և գոյացած գումարն ուղղել բարեգործության։ Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։ Ասել Է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են։ Հիշեցնենք, որ Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց։ Բայց Քրքորյանին զայրացրել Էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու փաստը, ևնա լուծարեց «Լինսի» հիմնադրամը՝ հրաժարվելով Հայաստանին որևէ սենտ տալ։ Եվ հիմա Քրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի ճիշտ այդքան գումար և գուցե ավելի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։