կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-31 19:48
Հասարակություն

Արկադի Տէր֊Թադէոսեանի կտակը մեզ "Հարսանիքը" շարունակելն է․ Տ․ Նշան քահանա

Արկադի Տէր֊Թադէոսեանի կտակը մեզ "Հարսանիքը" շարունակելն է․ Տ․ Նշան քահանա

Տեր Նշան քահանա Ալավերյանը ցավակցություն է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան առիթով՝ հետևյալ խոսքերով․

Ամէն մարդ գրուած կամ անգիր կտակ ունի։
 
"Հարսանիքը լեռներում"֊ի կնքահայր եղած հերոս Կոմանդոսի՝ Արկադի Տէր֊Թադէոսեանի կտակը մեզ, կարծում եմ, "Հարսանիքը" շարունակելն է՝ փաստելով, որ ե՛ւ գունեղ Շուշին ու արեւոտ Հադրութն են մերը, ե՛ւ Քարվաճառն ու Քաշաթաղը, ե՛ւ մեր Հայրենիքի մնացեալ սրբազան մասերը։
 
Շուշին կրկին ազատագրելուց իր հրահանգը ուժի մէջ է՝ ունենալ խաչի նշանը մեզ վրայ եւ մեր սրտերում։
 
Աստծոյ Հոգու զօրացնող մխիթարութիւնը սիրելի ընտանիքին ու մեր մեծ ազգ֊ընտանիքին։
 
Աստուած սիրում է քաջերին, Աստծուց մեզ ժառանգութիւն թողած Հայրենիքին նուիրած եւ անմնացորդ սիրողներին, իրենց անձը համբուրելի սրբութիւնները ազատագրելուն եւ պաշտպանելուն նուիրած հոգիներին։
 
Աստուած ողորմի եւ Իր յաղթանակած սուրբերի հետ լինելուն արժանացնի սիրելի Զօրավարի հոգին։