Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ներկայիս Թուրքիայի տարաքում գտնվող հայկական Տիգրանակերտ (ներկայում քրդաբնակ՝ Դիարբերքիր) քաղաքում մահացել է քաղաքի տարեց հայերից մեկը՝ Սարգիս Էքենը:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ Էքենի առողջական վիճակը վատացել է դեռ 25 օր առաջ և նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սարգիս Էքենի հուղարկավորման արարողությունը բախումների պատճառով չի իրականանա հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում: Փոխարենը՝ տեղի կունենա ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1930 թվականին ծնված Սարգիս Էքենը 2015 թվականի ապրիլին հարցազրույց էր տվել բրիտանական BBC-ի թուրքական ծառայությանը՝ հայտնելով, որ իր միակ ցանկությունն աշխարհի խաղաղությունն է:
BBC-ի հետ զրույցում Էքենն ասել էր. «Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի: Բայց, դժբախտաբար, աշխարհի ամեն կողմում պատերազմ է: Եղբայրս, որ Սիրիայի Հալեպ քաղաքում էր ապրում, պատերազմ սկսելուց հետո, վախենալով իր կյանքի համար, Հայաստան է տեղափոխվել»: