|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով Արքայական գավաթի` «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման ժամանակ դուբլ ձևակերպեց, չի մասնակցի Իսպանիայի Լա Լիգայի` կատալոնացիներ հետ խաղին:
Այդպես որոշել է սերուցքայինների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Նրա կարծիքով` Ռոնալդուն պետք է հանգստանալու ժամանակ ունենա Չեմպիոնների լիգայի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խաղից առաջ:
Միևնույն ժամանակ, հարցականի տակ է դրված կատալոնացիների առաջնորդ` արգենտինացի Լիոնել Մեսսիի մասնակցությունը մարտի 2-ին կայանալիք հանդիպմանը: Արգենտինացու մոտ մրսածության նշաններ կան: Բժիշկները նրան անկողնային ռեժիմ են նշանակել: Եթե ֆուտբոլիստի ինքնազգացողությունը չլավանա Մեսսին բաց կթողնի «Ռեալ»-հետ խաղը: