|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգով ազդարարվեց «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման արարողությունը: Համերգային ծրագրում հնչեցին Լյուդվիգ Վան Բեթհովենի N 21 սոնատը, Պրոկոֆևի N 4 սոնատը. Շոպենի նոկտյուրնները և մազուրկաները, Լիստի «Ռակոցի մարշը»:
Հայ հանդիսատեսը, սակայն, Կիսինին բաց չթողեց առանց բիսի, այն էլ` երկու: Ի դեպ, համերգը նվիրվում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այսօր տեղի կունենա նաև Դիլիջանի երաժշտական ակադեմիայի բացումը, որի ժամանակ նույնպես Կիսինը հանդես կգա ելույթով: