կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-08 10:37
Հասարակություն

Ավտովթար` Մասիս քաղաքի մոտ. 3 տուժածների վիճակը ծանր է

Ավտովթար` Մասիս քաղաքի մոտ. 3 տուժածների վիճակը ծանր է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 14-րդ կմ-ում, բախվել են «Porsche Cayenne» մակնիշի 50 PN 500 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Գ. Դ.) և «ВАЗ-2101» մակնիշի 26 SU 427 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ВАЗ 21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բծիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները «ВАЗ 21011» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ե. Ս.-ին և Ա. Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Ե. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Ե.-ինը` ծանր, իսկ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դիմել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները և կատարել ավտոմեքենաների հովացման աշխատանքներ: