|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց` մինչեւ 20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Քրիս Ղուկասը:
Հայ մարզիչն աշխատել է հունական մի շարք ակումբներում, այդ թվում `«Պանիոնիս», «Կավալաս», «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե» եւ այլն: 2015-2017 թվականներին Քրիս Ղուկասը գլխավորել է ավստրիական «Օբերվարտը», իսկ 2017-ից մինչ այժմ «ՈւՍԿ Պրահա» ակումբի գլխավոր մարզիչն է:
ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի խոսքով` Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է եւ հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավստրիայում, Չեխիայում: «Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում` տարբեր տարիքային հավաքականների մարզչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին այս պատասխանատու գործում»,- ասել է նա:
Հայաստանի երիտասարդների հավաքականը հուլիսի 13-22-ը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին: Մեր թիմն ընդգրկված է C ենթախմբում, որտեղ մրցելու է Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականների հետ: