|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Թուրքիայի խորհրդարանի` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայարը հիվանդագին է ընդունել Եվրալիգայի բասկետբոլի առաջնության եզրափակիչում թուրքական «Ֆեներբահչե»-ի պարտությունը մոսկովյան ԲԿՄԱ-ից. հայտնում է РИА Новости-ին:
«Մարդ ուզում է մի հատ էլ ռուսական ինքնաթիռ խոցել»,- գրել է նա Twitter-ի իր էջում բասկետբոլային խաղից հետո, որն ավարտվել է 101:96 հաշվով`հօգուտ ռուսների:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն է առաջացել, երբ անցյալ տարվա նոյեմբերին թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում առաքելություն իրականացնող Սու-24 ռմբակոծիչը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա որակեց որպես թիկունքից հասված հարված: