|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ռուսական Տու-214ՊՈՒ ինքնաթիռը, որն օգտագործվում է որպես օդային հրամանատարական կետ, երկուշաբթի առավոտյան վայրէջք է կատարել Թեհրանում։
Ինչպես հայտնում է Times of India-ն, կրեմլը պաշտոնապես չի հայտնել թռիչքի նպատակը։
ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածների ֆոնին այդ թռիչքը մի շարք հարցեր է առաջացրել․ հնարավոր է, որ խոսքը փակ բանակցությունների, համակարգման կամ Մոսկվայի դիվանագիտական առաքելության մասին է։ Միաժամանակ չկա որևէ հաստատում, որ ինքնաթիռը Իրան է տեղափոխել ռազմական օգնություն։
Տու-214ՊՈՒ-ն արդեն փետրվարին էր թռել Թեհրան, սակայն այն ժամանակ ևս Մոսկվան և Թեհրանը չէին բացահայտել այցի մանրամասները։