Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ գիշեր Հայաստան Է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։ Արա Աբրահամյանը մենակ Է իջել ինքնաթիռից, սակայն օրվա երկրորդ կեսին գործարարների մեծ պատվիրակություն պետք Է ժամաներ Հայաստան՝ եվրասիական տեղեկատվական կենտրոնի ամռանը կազմակերպվելիք ֆորումի նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ Արա Աբրահամյանը, ինչպես միշտ, կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ։
Ի դեպ, տնտեսական այդ «նախապատրաստություններին» զուգընթաց, Աբրահամյանն զբաղված Է նաև հայաստանյան քաղաքական և մեդիա ոլորտում համախոհների հավաքագրմամբ։ Ընդ որում, այդ գործը նա կատարում Է Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցված։ Ալամ աշխարհի հայերի միության նախագահն արդեն իսկ պայմանավորվածություններ Է ձեռք բերել մի քանի կայքերի խմբագիրների հետ՝ իրեն և իր աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու համար, որովհետև առաջին ասուլիսի «տառապանքի փորձը» նրան ապացուցել Է, որ հանպատրաստից հայաստանյան դաշտ մտնելն ականապատված տարածք ոտք դնելուն է հավասար, ուստի պետք Է դաշտը պատրաստել նոր «մուտքի» համար։ Կայքերը, որոնց հետ համագործակցություն է սկսել Արա Աբրահամյանը, չցանկացան պատասխանել այս առնչությամբ իրենց ուղղված մեր հարցերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։