կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 13:40
Սպորտ

Կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք` Հանքավանում

Կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք` Հանքավանում

Հունիսի 12-ին Հանքավանում տեղի կունենա կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք` ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում:

 

Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համարԼive your goals ծրագրի թիրախային տարիքային խմբերն են 6-16 տարեկան աղջիկները (grassroots) և 8-24 տարեկան աղջիկները (ակումբներում մարզվող):

 

Միջոցառումների շարքը Հանքավանում կսկսվի մամուլի ասուլիսով, որի ընթացքում կազմակերպիչները կներկայացնեն ծրագրի հետ կապված մանրամասները: Դրանից հետո Երևանի և Քաղցրաշենի թիմերի ֆուտբոլիստուհիները կկատարեն ֆուտբոլային վարժություններ, կանցկացնեն փոքր ֆուտբոլային խաղեր և կխաղան մեծ ֆուտբոլ:

 

ՖԻՖԱ-ն տրամադրել է մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:

 

Լive your goals ծրագրի շրջանակներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցի մոտ 500 աղջիկ:

Աղբյուր` ffa.am