կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-10-29 10:37
Հասարակություն

Հանքավանում կնոջ քեռին ծեծել է 27-ամյա Սեդրակին

Հանքավանում կնոջ քեռին ծեծել է 27-ամյա Սեդրակին

Հոկտեմբերի 20-ին`ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սեդրակ Բ.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:

 

Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Հանքավան գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել կնոջ քեռին` ոմն Հրայր:

 

Սեդրակ Բ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայրը 1975 թ. ծնված Հրայր Մ.-ն է, որը հոկտեմբերի 27-ին` ժամը 12.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն