|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ալբանիայի ՆԳ նախարար Սամի Թահիրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալից նամակ է ստացել:
Ըստ T24-ի՝ էլեկտրոնային հասցեում ուղարկված նամակում գրված է՝ «Փարիզից հետո հերթը Տիրանայինն է: Դուք, դողալով Աստծո առջև, պարտվելու եք պատերազմում»:
Նամակը ստանալուց անմիջապես հետո ալբանացի նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում է ունեցել, որից հետո նախագահ Բույար Նիշանին իր հերթին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: