Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ապրիլի 21-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հունաստանի կառավարության և Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանից ընտրված բարձրաստիճան պաշտոնյաներ, Սալոնիկում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիների սպասավորներ, զինվորականներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հունաստանի կառավարության անունից ելույթ ունեցավ ներքին գործերի՝ Մակեդոնիայի և Թրակիայի հարցերով փոխնախարար Էլեֆտերիա Խաձիգիորգիուն (Elefteria Khatzigeorgiou), իսկ խորհրդարանի կողմից ներկաներին խոսք հղեց պատգամավոր Նիկոս Պարասկևոպուլոսը (Nikos Paraskevopoulos):
Ձեռնարկի հիմնական բանախոսն էր հայտնի գիտնական, Պանտեո համալսարանի միջազգային հարաբերությունների հետազոտական ծրագրերի ինստիտուտի տնօրեն Կոնստանտինոս Ֆիլիսը (Konstantinos Filis):
Միջոցառմանը հետևեց քայլարշավ Սալոնիկի կենտրոնական պողոտայով դեպի Անհայտ զինվորի հուշարձանը: Պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, հունական կառավարության, խորհրդարանի, նահանգային իշխանությունների, հունական 3-րդ բանակի հրամանատարության, Սալոնիկում հավատարմագրված գլխավոր հյուպատոսությունների, հայ և պոնտական համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի հուշարձանին: