Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ծանոթներիցս մեկն ասաց, թե գոնե Մոսկվա-Երեւան չլիներ, Երեւան-Մոսկվա լիներ. վերադարձող կորցնելն ավելի…
Բայց ի՞նչ ենք խոսում, ի՞նչ տարբերություն` Մոսկվա-Երեւան, Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Սամարա, Սան Ֆրանցիսկո-Լոս Անջելես. ավտոբուսը ավտոբուս է՝ անկախ նրանից այնտեղ մարդիկ հա՞յ են, թե՞… Մարդիկ են մահացել, տվյալ պարագայում` նրանց համար Տուլան վերջինն էր, ինչ տեսան:
Կարիք կա՞, արդյոք, խոսելու այն մասին, թե ովքեր եւ ինչպես, հատկապես` ինչպես էին նրանց սպասում, ամեն մեկին՝ իր տանը: Չեմ կարծում, որ կարիք կա: Իսկ կարիք կա՞ պատմելու, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ մտքերով էր տուն վերադառնում, եւս չկա` իմ կարծիքով:
….Ընդամենը երկու օր առաջ Երեւանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց ծաղիկներ էինք դրել` սգալով Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղեւորների մահը: Այսօր ծաղկաշատ կլինի, պետք է, որ լինի Մոսկվայում մեր դեսպանատան բակը: Եթե անգամ չլինի էլ, կարեւորը դա չէ, ու էլի կարիք չկա այդ մասին խոսելու: Ոչ էլ այն մասին, թե ով էր մեղավորը: Սա պետք է պարզել, պարզելուց հետո էլ պետք է պատժել, պատժելուց էլ այնպես, որ էլ ոչ ոք նման մեղքեր իր վրա չվերցնի: Բայց անգամ սա ամենակարեւորը չէ:
Արտագա՞ղթը, դրա դեմը չառնող պետությո՞ւնը, ավելի ճիշտ` իշխանությո՞ւնը, դե, այսինքն՝ եթե մարդիկ չարտագաղթեին, ապա երեկ գիշերը չէին էլ վերադառնա, քանի որ այստեղ կլինեին, հետեւաբար… Հավատացեք` սա այդ դեպքն էլ չէ: Այստեղ կարեւորը մի բան է՝ այն, որ Տուլան վերջինն էր, ինչ տեսան, մնացածը շահարկումներ են:
Հովիկ Աֆյան