|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք երկրում կանցկացվեն մարտի 31-ին, գործող օրենսդրությամբ վերջինն են լինելու իր համար։
«Ինձ համար սա ավարտ է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են օրենքով տրված լիազորությունների շրջանակում»,- vesti.ru-ի հաղորդմամբ, նրա խոսքերն են մեջբերում տեղական հեռուստաալիքները։
Էրդողանն ասել է, որ այս ընտրությունների արդյունքներով գործերը կփոխանցվեն նրանց, ովքեր կղեկավարեն երկիրն իրենից հետո։