Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները նախկինի պես չեն հավատում, որ Պերմյակովը միայնակ է գործել: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանն այսօր Գյումրիի ռուսական ռազմական դատարանում Պերմյակովի գործով դատական նիստից առաջ ասաց, որ դեռևս երկու օր առաջ են տրամադրվել առաջին անգամ դատարանում տեսնել Պերմյակովին:
Ի դեպ նիստից առաջ էլ վատացավ Հասմիկի մյուս քրոջ` տիկին Ջուլիայի ինքնազգացողությունը: Ինչպես դատարանից հայտնում է yerkir.am-ի լրագրողը նիստերի դահլիճում է նաև Ավետիսյանների դուստրը` Լուսինեն: Ավետիսյանների հարազատները լուռ են, և ամեն կերպ փորձում են զսպել զգացմունքները:
Հավելենք, որ դատական նիստի մեկնարկից ի վեր Պերմյսկովն այդպես էլ գլուխը չի թեքում և չի նայում Ավետիսյսնների հարազատների և դահլիճում ներկա մյուս անձանց, նա լուռ ու գլխիկոր է:
Ի դեպ ` Պերմյակովի հարազատներից որևէ մեկը դատարանում չէ