|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Պատերազմը սկսվել է, եկել եմ Հայաստան, հիմա էլ չգիտեմ՝ որտե՞ղ գնամ, ի՞նչ անեմ»,- 17 կուսակացությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Ժենյա Բաբայանը, ապա լացակումած հավելեց․ «Ես Արցախը չեմ թողնի։ 30 տարի առաջ Բաքվում եմ տուն կորցրել, հիմա էլ այստե՞ղ կորցնեմ, ինչո՞ւ»։
Նա դժգոհ է Փաշինյանի որոշումից, ասում է․ «Ո՞վ է կեսգիշերին որոշումներ կայացնում: Մեզ անընդհատ ասում էին՝ հաղթելու ենք, հաղթելու ենք, մեր այս ձորը՝ այսպես, մեր այն սարը՝ այսպես, ու նման որոշում են կայացնում։ Եթե հաղթել ենք, բա ո՞ւր են մեր հողերը»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Եղիազարյան