Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ներկայացրել է մանրամասներ ապրիլի 22-23-ին Մարզահամերգային համալիրում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի մասին:
Նա նշեց, որ համաժողովի բացմանը ելույթ են ունենալու ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ: Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ, միջխորհրդարանական վեհաժողովների և միջազգային իրավունքի ներկայացուցիչներ, մասնագետներ, հեղինակավոր լրատվամիջոցների վերլուծական կենտրոնների և ցեղասպանագիտության միջազգային կենտրոնների պատվիրակներ:
Երկօրյա համաժողովը նախատեսվում է անցկացնել ինտերակտիվ քննարկումների մթնոլորտում և մեկ լիագումար նիստով: Համաժողովն ունենալու է աննախադեպ մասշտաբներ, սպասվում է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 600 մասնակիցներ:
Համաժողովի շրջանակներում տեղի կունենան գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, կգործի ցուցահանդես` բաղկացած տարբեր բաժիններից` Հայոց և այլ ցեղասպանությունների մասին պատմող նյութերից, Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակված գրքերի ցուցադրություն և լուսանկարչական ցուցահանդես, որին մասնակցում են աշխարհի ամենահայտնի լուսանկարիչները` իրենց գործերով: Տեղի կունենա հոգևորականների ֆորում և իրավաբանների ֆորում:
«Ֆորումը բացելու է մի բանախոս, որի անունը ես հիմա չեմ բացահայտի, ով կներկայացնի Ցեղասպանության մասին իր վկայությունները, որն ամեն օր տեսնում է իր աչքերով, և այդ ամենը ցուցադրվելու է իր լուսանկարներով»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: