|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էր նաև «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովը:
«Ավագ հենց այնպես չեն լինում: Լինել թիմի ավագ և լավ մարդ, դա մեծ պլյուս է: Նա հետաքրքիր էր: Որպես թիմի ավագ նա մարտիկ էր: Երբ խաղը դժվար էր գնում, իսկ այդպիսի պահեր լինում են, թիմի ավագի դերը շատ կարևոր էր. համախմբել, ոգևորել, առաջ տանել թիմին` նա այդպիսին էր: Այդպիսի մարդկային որակների համար բոլորս նրան հարգում ու սիրում էինք: Նա մեծագույն մարդ էր: Նրան սիրում էին բոլորը և հիմա դժվար է խոսել նրա կորստի մասին, բայց կա նրա տունը, կինը, աղջիկը, տղան, թոռնիկները, որոնց ես հաջողություններ եմ ցանկանում»- ասաց Մարգարովը: