Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Լոֆթը» կազմակերպել էր հանդիպում երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ:
«Հայերին միտքը մի տեղ կտանի, վստահ եղեք, որ հենց մտքի շնորհիվ էլ կհասնենք ինչ-որ բանի»,- կարծիք հայտնեց երաժիշտը:
Ըստ նրա` հենց դա մեզ առաջ կտանի, իսկ ինքն ուրախ կլինի, եթե կարողանա օգնել ինչ-որ հարցում իր փորձով:
«Հիմա մարդիկ նստած միայն ճիշտ ու սխալի մասին են խոսում, ոչ թե` ինչ անեն, որ մի քիչ առաջ գնանք: Ճիշտն ու սխալը, առհասարակ, ո՞վ է որոշում, չէ՞ որ հիմիկվա սխալը 10 տարի հետո կարող է ճիշտ համարվել: Վերջապես հասկացեք` ամեն ինչ փոխվում է, որովհետև կյանքն է փոխվում»,-ասաց Թունջբոյաջյանը:
Նա նշեց նաև, որ Թուրքիայում հայրենիք սիրել չկա: Հայրենասերն էլ, ըստ նրա, մարդն է, ով ունի խիղճ, սեր, ճշմարիտ է և հստակ գիտի իր անելիքը: «Աշխարհի ու մարդկանց հետ կիսվողն ու նրանց հետ հպարտացողն է ինձ համար հայ: Ինչո՞ւ եմ ասում` աշխարհի հետ կիսվողը, որովհետև տեսեք` 30 000 տարի առաջ Հայաստանը գոյություն ունե՞ր: Կարող է 30 000 տարի հետո մենք ուրիշ անունով լինենք, չէ՞: Այսինքն` մնում է այն, ինչ տալիս ենք մարդկանց»,- ասաց երաժիշտը:
Հարցին, թե ինչո՞ւ է համերգներով հանդես գալիս հիմնականում ոչ թե մեծ համերգասրահներում, այլ փաբերում, Թունջբոյաջյանը պատասխանեց, որ այդպես ստացվել է, քանի որ իր համար ամենևին էլ էական չէ` որտեղ է նվագում: «Կարևորը մարդկանց հետ կիսվես, նրանց ասելիքդ ասես»,- ասաց նա: