կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-03 16:33
Մշակույթ

Ջիգարխանյանն` իր 76-ամյա խոհերի հետ

Ջիգարխանյանն` իր 76-ամյա խոհերի հետ

Արմեն Ջիգարխանյանն իր ծննդյան օրն իրեն ցանկանում է առողջություն, իսկ Հայաստանին` հաջողություններ:

 

«Ուզում եմ, որ մեր երկիրը հարուստ լինի, որ մարդիկ հիմարություններով չզբաղվեն, որ միայն մտածեն իրենց երեխաների եւ թոռների լավ կյանքի մասին",- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց հայտնի դերասանը եւ նկատեց, որ «եթե ինքը առողջ լինի` մնացածն աստիճանաբար կլինի»:

 

Թեեւ դերասանը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանվող ռուս դերասան` շուրջ 300 դեր, բայց մեզ հետ զրույցում նա դա «հիմարություն» որակեց: «Ինչ Գինեսի ռեկորդների գիրք, դա սուտ է, հիմարություն: Կարեւորը դա չէ, այլ խնդիրը…»,- նշեց դերասանը:

 

Բայց այդպես էլ չցանկացավ բացահայտել, թե ո՞րն է իր խնդիրը, միայն հոգոց հանեց ու հավելեց, որ 76 տարի պետք է կողքին եղած լինեինք, որ հասկանայինք. «Դա պատմելու բան չէ»:

 

Երազած դեր, ինչպես պարզվեց մեր զրույցում, Ջիգարխանյանը չունի, ավելին` «թատրոնի դերասանին նման հարց չեն տալիս, չեն հարցնում, թե որն է Ձեր երազած դերը, որ չեք խաղացել, այդպիսի դեր չկա…»: