Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է.«Չի բացառվում, որ առաջիկայում լուրջ ձերբակալություններ լինեն Գորիսի ՔԿՀ պաշտոնյաների շրջանակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գորիս քաղաքի բնակիչներից մեկը թմրանյութերի բիզնեսով է զբաղված և հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Երբ նրան ձերբակալել են, պարզվել է՝ թմրանյութերը մատակարարել է ՔԿՀ, այն էլ բավական մեծ չափերով: Եվ կասկածներ կան, որ այս ընթացքում ՔԿՀ ղեկավարությունը պարզապես աչք է փակել կատարվածի վրա՝թույլատրելով թմրանյութերի անարգել մատակարարումը: Ու հիմա, եթե հաստատվի այս վարկածը, «Գորիս» ՔԿՀ-ում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում: Ինչ վերաբերում է ՔԿՀ ներսում թմրանյութերը տնօրինելուն և բաշխելուն, ապա «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝արվել է «զոն նայող» Կարոյի միջոցով: Ի դեպ, օրերս Գորիսի ՔԿՀ խցերում իրականացված ստուգումները հենց այս գործի հետևանքով են եղել, ձերբակալված քաղաքացին պատմել է ողջ եղելությունը: Իսկ «զոն նայողն» անհետացել է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: