Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրում է. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, հատկապես Տավուշի մարզի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ միջազգային ահաբեկչություն։
Մեր ազգային օրենսդրության մեջ միջազգային ահաբեկչության սահմանումն արտացոլված է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածում, ըստ որի՝ միջազգային ահաբեկչություն է համարվում «միջազգային բարդություններ կամ պատերազմ հրահրելու կամ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա պետությանտարածքում պայթյունի կամ հրկիզման կամ այլ գործողությունների կազմակերպումը կամ իրականացումը, որն ուղղված է մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն»։
Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները Տավուշի մարզում ուղղված են եղել հենց խաղաղ բնակավայրերի դեմ, ոչնչացվել են գյուղացիների գույքը՝ պտղատու այգիները, տները, ավտոմեքենաները, համայնքին պատկանող Գեղագիտական կենտրոնի, երաժշտական դպրոցի շենքերը, իրենց իսկ տան բակում, տան մեջ սպանվել են կանայք, մի շարք այլ գյուղացիների պատճառել մարմնական վնասվածքներ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այսօրինակ գործողություններն առաջացնում են միջազգային բարդություններ՝ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, հրահրում պատերազմ։