|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԵԱՀԿ ԶԼՄ ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը քննադատել է ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովի նկատմամբ կիրառված` արտասահման ուղևորությունների արգելքի որոշումը: Նա կոչ է արել Ադրբեջանին` չեղարկել այդ սահմանափակումները. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Իր թվիթերյան էջում Դեզիրը ընդգծել է, որ ինքն էր Վիեննա հրավիրել Հուսեյնովին` մասնակցելու լրագրողների անվտանգության վերաբերյալ համաժողովին:
Նշենք, որ Հուսեյնովին չէին թույլատրել ապրիլի 9-ին դուրս գալ Ադրբեջանից` մասնակցելու Բեռլինում, Ստրասբուրգում և Վիեննայում անցկացվող մի շարք միջազգային միջոցառումների: Մեհման Հուսենյովը դուրս էր եկել բանտից մարտի 2-ին: Amnesty International-ը նրան ճանաչել էր «խղճի բանտարկյալ»: