Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Մուսալեռի հուշահամալիրում կազմակերպված պատարագին և հարիսայի օրհնության արարողությանը:
Ինչպես հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, այլ պաշտոնյաներ, զբոսաշրջիկներ, ուխտավորներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների կողմից ՝ հայոց անմեղ նահատակների հոգիների հանգստության համար պատարագ է մատուցվել, ապա Սիոն եպիսկոպոս Ադամյանը ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանը խոսքը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր, իրոք, տոն է հայոց աշխարհում. տարբեր երկրներից Հայաստան են ժամանել Մուսա լեռան հերոսների շառավիղները: Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Մուսա լեռան փառավոր 100-ամյա տարեդարձի առիթով: Հարյուր տարի առաջ թուրքն աշխարհի երեսից որոշեց ջնջել հայ ժողովրդին՝ թողնելով միայն մեկ հայ, այն էլ թանգարանում: Իրականություն չդարձավ նրա երազանքը: Հայի անպարտ ոգին ըմբոստացավ, և մուսալեռցիները անհավասար մարտում կարողացան հաղթել: Այսօր Մուսալեռ ասելով հասկանում ենք հաղթանակ, հպարտություն և հայի կամք: Սիրելի մուսալեռցիներ շնորհակալ ենք, որ պահպանում եք մեր պապերի թողած բոլոր ավանդույթները, հատկապես խորին շնորհակալություն եմ հայտնում այնճարցիներին, որոնք մի յուրօրինակ, փոքրիկ Հայաստան են կերտել Լիբանանում և իրական Մուսալեռի ոգին ու շունչը կարողացել են պահպանել և փոխանցել սերունդներին»:
Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը ողջունել է տարբեր երկրներում և, հատկապես, Թուրքիայի Վագըվ գյուղում հաստատված մուսալեռցիներին, ովքեր, հաղթահարելով դժվարությունները, եկել են մասնակցելու միջոցառումներին: