| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Կ. Ս.-ի, Ա. Ժ.-ի և Կ. Զ.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը 2017 թվականի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորից վերցրել է 400.000 ՀՀ դրամ գումար: Դրա դիմաց խոստացել է ՀՀ քննչական կոմիտեում հիշյալ կալանավորի վերաբերյալ քննվող քրեական գործով տուժողի վրա ճնշում գործադրել և այդ եղանակով վերջինիս ուղղորդել ցուցմունքներ տալ հօգուտ կալանավորի: Սակայն գումարը վերցնելուց հետո նշված պաշտոնատար անձն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, այլ կալանավորի վստահությունը չարաշահելու եղանակով` խաբեությամբ հափշտակել է այն:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար հափշտակելու, ինչպես նաև կալանավորի կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձ կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով: