Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գնդապետ Բորիս Ավագյանը նշում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարը ցավում է, որ Փաշինյանն ականապատ տարածքների քարտեզների դիմաց ընդամենը 15 ռազմագերի է բերել, սակայն նա ուրախ է, որ ռազմագերիները վերադարձել են Հայաստան․
«Ռուս խաղաղապահները շատ ցավում են, որ Նիկոլ Փաշինյանն այսքան ամիսներ այդ քարտեզները պահել է, որովհետև տղաները կարող էին ավելի շուտ վերադառնալ։ Գեներալ Մուրադովը ողջունում է այս 15 ռազմագերիների վերադարձը, սակայն ցավում է նրա համար, որ մնացածին չեն կարողացել վերադարձնել»,- ասաց Ավագյանը։
Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ Ավագյանը նշել է, որ ռուսական կողմը 7 ամիս առաջ է ուզել այդ քարտեզները՝ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու համար, սակայն հայկական կողմից ասել են, որ նման քարտեզներ չկան։
Ավագյանի խոսքով՝ Փաշինյանը որոշել է պատժել Շիրակի մարզի բնակիչներին, քանի որ Գյումրու հանրահավաքին քիչ մարդ էր մասնակցում․
«Նիկոլ Փաշինյանը որոշել է շիրակցիներից իր մուռը հանել, որովհետև շիրակցիները չէին եկել նրա հանրահավաքին։ Եվ նա այս խմբի մեջ ոչ մի շիրակցի չի ներառել, այժմ մենք քննարկում ենք, թե ինչպես մեր շիրակցիներին վերադարձնենք»,- ասաց Ավագյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում