|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ԲՀԿ-ից դուրս եկած, բայց ԲՀԿ խմբակցության անդամ մնացած պատգամավորների հետ:
Հանդիպմանը ներկա Կարո Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ նախագահի հետ գնացել է հանդիպելու բոլորովին այլ հարցեր քննարկելու նպատակով, հետո արդեն հայտնեց իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
«Նախագահի հետ ուրիշ հարցերի վերաբերյալ քննարկումների համար էի հանդիպել: Դա էլ անձնական հարց է, ինչի՞ եք ուզում անպայման իմանալ, թե ինչ ենք քննարկել: Իսկ եթե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ասեմ, որ մեր երկրի նախագահը ոնց ցանկանում է, այնպես էլ պետք է անենք»,- ասաց Կարապետյանը` հավելելով. «Սահմանադրությունը ոնց որ գրել են, իմ համար հաճելի ա: Կարդացել եմ, ընթերցել եմ, շատ հաճելի, նորմալ գրած ա, շատ գրական գրած ա: Մեր ժողովրդի, մեր ապագայի համար շատ հիանալի Սահմանադրություն է»: