Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հրավերով կայացավ կուսակցության 11 մարզային կոմիտեների անդամների, 50 կոմիտեների, նաեւ Դաշնակցության ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում:
Հանդիպման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ընդգծեց այն հանգամանքը, որ հանրային քննարկման ներկայացված սահմանադրության նախագիծը կարելի է դիտել կարեւոր ձեռքբերում կուսակցության համար, հայտնում է Yerkirmedia.am-ը։
«Մենք մտնում ենք մի կարեւոր փուլ՝ քարոզչության մի փուլ, բայց կարեւոր է, որ մեր ընկերներն անխտիր համոզված լինեն, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այսօր մեր պետության հիմքում դրվում է Դաշնակցության տեսլականը։ Մինչեւ մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ վստահ չլինի, որ այս բարեփոխումները ճիշտ ուղու վրա են, չենք կարող մեր կողքինին համոզել»,- ասաց Աղվան Վարդյանը:
Կուսակցության ղեկավար մարմիները մինչեւ սեպտեմբերի վերջ կուսակցության մարզային կառույցներում հանդիպումներ են կազմակերպելու։
ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ վստահություն հայտնեց, որ հանրաքվեն հաջողվելու է:
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը պետք է դիտարկել երկրում կայունության ապահովման, ազգային անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքների ապահովման տեսանկյունից։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ ներկա է եղել բարեփոխումների հետ կապված բոլոր բանավեճերին, քննարկումներին եւ փոխանցեց, որ տեսել է, թե ինչպես են Դաշնակցության տեսակետները հաղթանակել։
«Մենք մեր սկզբունքներից չենք զիջել. սա է, որ պետք է դարձնենք հաղթաթուղթ։ Այս պայքարը՝ Դաշնակցության պայքարն է։ Մեր բոլոր կուսակցականները պետք է դառնան քարոզիչներ, ակտիվ դերակատարներ՝ համոզելու համար փոփոխությունների առավելությունները, որոնք ակնհայտ են։ Անձի իշխանությունը փոխարինվում է կոլեգիալ, հավաքական իշխանությամբ, կուսակցությունների դերը մեծանում է»,- ասաց Հրանտ Մարգարյանը: