Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իսլամական պետություն» (ԻՊ - İŞİD) ահաբեկչական խմբավորումը սեփական ոսկեդրամն է հատել, որն այսուհետ կիրառվելու է ԻՊ-ի տիրապետության տակ եղած բոլոր տարածքներում. տեղեկացնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Canlihaber-ին:
Ըստ կայքի՝ Սիրիայի և Իրաքի մեծ մասին տիրացած և իր վայրագություններով պարբերաբար աշխարհը ցնցող ԻՊ-ն սեփական դինարն է թողարկել, ինչի վերաբերյալ ինտերնետում հատուկ տեսանյութ է տարածվել: Տեսանյութում երևում է, որ ԻՊ-ի նոր ոսկեդրամները նման են Մուհամմեդի ժամանակաշրջանում օգտագործվող դինարներին: Տեսանյութում նաև տեղ են գտել կադրեր 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի երկվորյակ աշտարակների նկատմամբ «Ալ Քաիդա»-ի իրականացրած ահաբեկչությունից: Շուրջ 55 րոպեանոց տեսագրությունում օգտագործվել են արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն և այլ լեզուներով ենթագրեր:
ԻՊ-ի տարածած տեսագրությունում անդրադարձ է կատարվում ոսկու առանձնահատկություններին, նաև նշվում է, որ Ամերիկան «իր բռի մեջ է հավաքել» Միջին Արևելքի բոլոր նավթարդյունահանող երկրներին և նավթը վաճառում է ԱՄՆ դոլարով, իսկ եթե նավթի դոլարով վաճառքը դադարեցվի, ԱՄՆ-ը կսնանկանա: Նույնիսկ առաջ է քաշվել այն պնդումը, թե ԱՄՆ-ն արդեն սնանկացած է և միայն այս երկրների շնորհիվ է կարողանում գոյատևել: ԻՊ-ն նշում է, որ իրական արժեքային չափանիշը ոսկին է, և որ արդեն իսկ արգելված է նավթի վաճառքը ամերիկյան դոլարով:
ԻՊ-ի ոսկեդրամի վրա գրված է «Իսլամական պետություն՝ խալիֆայություն մարգարեական ճանապարհի վրա: 5 դինար»: Մեկ ոսկեդրամը համարժեք է 4.25 գրամ ոսկու: Բացի ոսկյա դինարից, թողարկվել է նաև արծաթյա դիրհեմ և պղնձե ֆուլյուս:
Նշենք, որ անցյալ տարի ԻՊ-ն Իրաքի Մոսուլ քաղաքում 430 000 տոննա ոսկի էր յուրացրել: ԻՊ-ն իր տարածքներում արգելել է, նոր ոսկեդրամներից բացի, մյուս բոլոր դրամական արժեքների օգտագործումը: Ըստ աղբյուրի՝ ԻՊ-ին ամենաշատ «անհանգստացնող» դրամական միավորը ԱՄՆ դոլարն է: